Թրամփն Իրանին «մեծ խնդիրներով» է սպառնացել
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին խնդիրներով է սպառնացել, եթե Թեհրանը չհետեւի միջազգային հանրության հետ կնքած միջուկային ծրագրի համաձայնագրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե այդ գործարքին այնպես չհետեւեն, ինչպես պետք է հետեւեն, ապա նրանք մեծ, մեծ խնդիրներ կունենան, սա ես երաշխավորում եմ»,- ասել է Թրամփը՝ Օհայոյում ելույթ ունենալով համախոհների առջեւ:
Նրա խոսքով՝ գործարքը չափազանց ձեռնտու էր, այնպես որ՝ Իրանում կարծես «չէին կարողանում հավատալ» դրան եւ երախտապարտ էին Բարաք Օբամայի նախորդ վարչակազմին, որը նման համաձայնության գնաց: «Նրանք համարձակություն ստացան, սա չի կարող երկար շարունակվել»,- հավելել է Թրամփը: