ԱՄՆ-ն ու Լիբանանը մտադիր են մինչեւ վերջ պայքարել ահաբեկչության դեմ
HeaderԱՄՆ-ն ու Լիբանանը մտադիր են մինչեւ վերջ պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին հայտնել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկից առաջ, հայտնում է AP-ն։
Հարիրիի խոսքով, ինքը հույս ունի, որ ահաբեկչության դեմ պայքարում Լիբանանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը կշարունակվի մինչեւ ահաբեկիչների վերջնական պարտությունը։ Թրամփն ասել է, որ Հարիրին կհաղթի պատերազմը ԻՊ-ի ու մյուս ահաբեկիչների դեմ ու որ «վերջին հաշվով դուք կհաղթեք․․․ Մենք վստահ ենք դրանում»։ Թրամփը գնահատել է՝ իր սահմանները ԻՊ-ի ու մյուս ահաբեկչական խմբավորումների ներթափանցումից պաշտպանելուն ուղղված Լիբանանի ջանքերը ու խոստացել է ԱՄՆ- ի օգնությունը։ «Ամերիկյան աջակցությունը կօգնի ապահովել, որ լիբանանյան բանակը լինի երկրի միակ պաշտպանը»,- ասել է նա։
Թրամփի խոսքով սիրիական փախստականների հումանիտար կարիքները նրանց հայրենիքից հնարավորինս մոտ տարածքում հոգալը նրանց օգնելու լավագույն միջոցն է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցել է սիրիական փախստականներին օգնելու՝ Լիբանանի ջանքերին։ Իսկ Հարիրին նշել է, որ Թրամփին հայտնել է, թե ինչպես է պատկերացնում փախստականների հետ կապված ճգնաժամի լուծումը։