Որոնք են հորանջելու իրական պատճառները
LifeՄենք հաճախ հորանջելը կապում են քնի պակասի հետ: Սակայն պարզվում է, որ իրականում հորանջելու պահանջը առաջանում է այն ժամանակ, երբ մեր ուղեղում թթվածնի պակաս է առաջանում:

Հորանջելը շնչառական անկառավարելի գործողություն է, որը բաղկացած է խորը ներշնչումից և արագ արտաշնչումից: Հորանջելը ակտիվացնում է թոքերի ներքևի մասը, որոնք չեն մասնակցում ոչ խոր շնչառության ժամանակ: Այս կերպ պահպանվում է շնչառական համակարգի առողջությունը և կանխում է թոքաբորբը: Հորանջելը նաև արթնացնում է հոգնած ուղեղը: Երկար աշխատանքի կամ գերհոգնածության ժամանակ հորանջելը հավասարազոր է 1 բաժակ սուրճի:

Ըստ գիտնականների` հորանջելու նպաստավոր ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ այն ուղեղը պաշտպանում է գերտաքացումից: Հորանջելը կարելի է օգտագործել որպես թեսթ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման համար` կապված տվյալ պրոցեսի վարակիչ լինելու հետ: Հորանջելու միջոցով կարգավորվում է ճնշումը միջնականջում, ինչն էլ օգնում է հաղթահարել ականջներում խցանվածության զգացողությունը: Քնելուց առաջ հորանջելն օգնում է օրգանիզմին ձերբազատվել ավելորդ լարվածությունից և հանգիստ քնել:

Անի Գևորգյան