Խոշոր ավտովթար Կրասնոյարսկի երկրամասում. 11 մարդ զոհվել է
HeaderԿրասնոյարսկի երկրամասում երթուղային ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով տուժածների թիվն աճել է մինչև 28, ՏԱՍՍ-ին հաղորդել է ներքին գործերի նախարարության տարածաշրջանի վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Յուրչենկոն:
Ճանապարհա-տրանսպորտային պատահարի ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 22-ի առավոտյան Մ-53 «Բայկալ» համերկրային մայրուղում, զոհվել է 11 մարդ: Ընդամենն ավտոբուսում, որը մեկնել էր «Շարիպովո-Կրասնոյասկ» երթուղով, եղել է 50 մարդ, հաղորդել է Վլադիմիր Յուրչենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Զոհվածների թվում են բեռնատարի երկու վարորդները»,- ճշտել է նա: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:15-ին (Երևանի ժամանակով 06:15-ին) Կոզուլկայի շրջանի Շիշկովո գյուղից ոչ հեռու: Կրասնոյարկսի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին ընդհատել է աշխատանքային ուղևորությունը Հյուսիսենիսեյան շրջանում և թռնել ողբերգության վայր: