Ռուսական ուժերը «զավթել» են Բաքու-Սուփսա նավթատարի մի հատված. «Ռեզոնանսի»
HeaderՌուսական ուժերը հարավօսական Կարապիլա գյուղի մոտ «զավթել» են Բաքու-Սուփսա նավթատարի մի հատված։ Այս մասին հայտնում է «Ռեզոնանսի» թերթը։ Նշվում է, որ այդ կերպ առաջ է հրվել Վրաստանի հետ Օսիայի սահմանը։ Փաստը հաստատել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը։
«Մենք շատ խիստ ենք գնահատում այդ փաստը, ինչպես և բոլոր նախորդները։ Մենք գործընկերների հետ աշխատում ենք այդ գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ։ Առաջին հերթին, դա սադրանք է, և շատ կարևոր է այդ գործողությունը միջազգային հանրության հետ դադարեցնելը»,-ասել է ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն։