Եզրափակչում կցանկանայի խաղալ այն թիմի հետ, որն ավելի շատ է արժանի. Էնրիկե
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» (2:3) կրած պարտությանը և նշել, որ իրեն այնքան էլ չի հուզում արդյունքը, չէ՞ որ մյունխենցիները շատ ուժեղ թիմ են:
Մարզիչը նաև հավելել է. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստների գործողությունների: Նրանք արժանի են շնորհավորանքի: Եզրափակչում կցանկանայի խաղալ այն թիմի հետ, որն ավելի շատ է արժանի: Մեզ մեկ քայլ է բաժանում բոլոր երեք մրցաշարերում հաղթելուց, որոնց մասնակցում ենք»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: