Պուտին-Ալիեւ հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստությունն էր. Աշոտյան
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը դիվանագիտական գործիք է, այն դեռեւս արդյունք չէ: Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանդիպում է Պուտինի հետ, բայց դա չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ջերմ են: «Չեմ զարմանում, որ Պուտինը հանդիպել է Ալիեւի հետ: Ինձ համար դա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման փուլ է»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հուլիսի 21-ին Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: