Երեք մթերք, որ կարելի է նույնիսկ գիշերն ուտել
LifeԸնդունված կարծիք է, որ մարդիկ իրենց կազմվածքին հետևելու համար պետք է ո ժամը 18.00-ից հետո ոչինչ չուտեն։ Բացի այդ ընթրիքը պետք է լինի հնարավորինս ցածր կալորիականությամբ, որպեսզի այն հեշտությամբ մարսվի և չխանգարի հանգիստ քնին:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացվում երեք մթերք, որոնք վտանգավոր չէ գիշերն ուտել.
Ոչ ճարպոտ ձուկ` խաշած կամ տապակած
Քանի որ ձուկը, ինչպես և միսը, ստեղծում է հագեցածության զգացում, այն հեշտությամբ մարսվում է և չի վնասում կազմվածքը: Բացի այդ այն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար տարրեր։
Եփած հնդկաձավար՝ առանց կարագի Այն հեշտությամբ է մարսվում. բացի այդ շատ օգտակար է՝ շնորհիվ B խմբի վիտամինների ու երկաթի պարունակության։
.jpg)
Հավի կամ հնդկահավի տապակած կամ խաշած միս
Հավի ու հնդկահավի մեջ պարոնակող սպիտակուցը տալիս է հագեցածության զգացում և չի առաջացնում ավելորդ կիլոգրամներ:
Անի Գևորգյան