Մասնագետները քաղցկեղի բջիջները իրենց վրա հավաքող սարք են ստեղծել
Ուշադրության կենտրոնումԱմերիկացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հատուկ իմպլանտներ են մշակել, որոնք կարող են իրենց ձգել օրգանիզմում շրջանառվող քաղցկեղի բջիջները։

Հետազոտողները հույս ունեն, որ այս արտադրանքը կօգնի բժիշկներին ուռուցքի տարածումը հայտնաբերել վաղ փուլում։ Առայժմ այս գյուտը փորձարկվել է միայն մկների վրա։ Փորձերը ցույց են տվել, որ այդ իմպլանտները քաղցկեղի որոշ բջիջներին թույլ չեն տալիս թափանցել օրգանիզմի այլ մասեր, որտեղ կարող են այլ ուռուցքներ զարգացնել
:
Մասնագետների տվյալներով քաղցկեղով մահացության 10 դեպքերից 9-ը տեղի է ունենում հենց այն պատճառով, որ ուռուցքը սկսում է տարածվել օրգանիզմում :
Անի Գևորգյան