Եգիպտոսի անվտանգության ծառայությունները Սինայում 30 գրոհայինի են ոչնչացրել
HeaderԵգիպտոսի անվտանգության ծառայությունները Սինա թերակղզու հյուսիսում շուրջկալների շարք են իրականացրել եւ 30 գրոհայինի ոչնչացրել, հայտնում է Reuters գործակալությունը:
Գործողություններն անցկացվել են վերջին 4 օրերին: Զինվորականների հայտարարությամբ՝ ոչնչացվել է 30 «չափազանց վտանգավոր» գրոհային, որոնցից 5-ին կալանավորել են: Չի նշվում, թե գրոհայինները որ խմբավորմանն են պատկանում:
Եգիպտոսը Սինայի թերակղզու հյուսիսում մի քանի տարի հակաահաբեկչական գործողություն է իրականացնում, որի դժվարամատչելի շրջաններում տեղակայվել են ծայրահեղական խմբավորումներ: Այս շրջանից մշտապես լուրեր են ստացվում ծայրահեղականների հարձակումների մասին: Վերջին շրջանում այնտեղ զոհվել եւ տուժել են հարյուրավոր ոստիկաններ եւ զինծառայողներ: