Տարադրամի փոխարժեքն այսօր Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան


Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Life

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան 
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
Ամենադիտված