Կոկոսի յուղը` լնդերի ու բերանի խոռոչի բորբոքումների դեմ
LifeԿոկոսի յուղը պայքարում է լնդերի հիվանդությունների դեմ և այն հրաշալի կերպով փոխարինում է մածուկին և խոզանակին: Փորձագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 16-18 տարեկան 60 մարդ, որոնք 30 օր բերանի խոռոչը կոկոսի յուղով են ողողել:

Արդյունքը ցույց է տվել, որ մեկ շաբաթ անց փառի և լնդերի զանազան հիվանդություններ զգալիորեն նվազել են և շարունակել են նվազել մեկ ամիս շարունակ: Փորձագետները այս հանգամանքը բացատրում են նրանով, որ կոկոսի յուղը պարունակում է մեծ քանակությամբ ճարպային թթուներ, որը լնդերի համար հակաբորբոքային և հակամիկրոբային ազդեցություն է ունենում:

Փորձագետները լնդերի և բերանի խոռոչի խնդիրներ ունեցողներին խորհուրդ են տալիս կոկոսի յուղով բերանի խոռոչի ողողումն ավելացնել հիգիենիկ պրոցեդուրաներին. չնայած` ատամի խոզանակին այն չի փոխարինի: Բաղադրատոմսը հետևյալն է` վերցնում ենք 1 թեյի գդալ յուղ և այդ յուղով ողողում ենք բերանը, թողնում այն մտնի ատամների միջև՝ 5-20 րոպե: Սակայն հիշեք` յուղը կուլ տալ չի կարելի, այն պետք է թքել:

Անի Գևորգյան