Հիվանդություն, որը փոխանցվում է ժառանգաբար
Ուշադրության կենտրոնումՎերջին շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունը հորից որդուն է փոխանցվում Y-քրոմոսոմի գենետիկ առանձնահատկությւնների պատճառով: Սիրտանոթային արյան շրջանառության անբավարարությունը առաջանում է արյունատար անոթների նեղացման պատճառով, որոնց միջոցով արյունը անցնում է դեպի սիրտը:

Արդյունքում, սիրտն անհրաժեշտ քանակի թթվածին չի ստանում: Նման հիվանդներին սպասվում է սրտի նոպա: Գիտնականները բացահայտել են, որ որոշակի Y-քրոմոսոմ կրող տղամարդկանց մոտ սիրտանոթային հիվանդության զարգացման ռիսկը 50%-ով ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր նման առանձնահատկություններ չունեն:
![]()
Այս վտանգը կապված չէ ռիսկային այլ գործոնների հետ, այնպիսին ինչպիսին բարձր խոլեստերինն է, արյան ճնշումը և մոլուցքը ծխախոտի հանդեպ: Գիտնականները վստահ են, որ այդ ռիսկը կապված է Y-քրոմոսոմի առանձնահատկությունների հետ, որոնք ազդում են իմունային համակարգի աշխատանքի և բորբոքման պրոցեսների վրա, որոշելով ինֆեկցիայի նկատմամբ օրգանիզնի պատասխան ռեակցիան:
Անի Գևորգյան