Վիդալը պայմանագիր կստորագրի «Բավարիայի» հետ, իսկ Գյոթսեի վերաբերյալ բանակցություններ չենք վարել. «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն
Սպորտ168.am-ը գրում է.
«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան հաստատեց, որ Արթուրո Վիդալը կհեռանա Թուրինից:
«Յուվենթուսը» և «Բավարիան» գործարքի մասին դեռևս պաշտոնապես չեն հայտարարել: Ըստ Մարոտտայի տեղեկության՝ Վիդալը մյունհենցիների հետ հնգամյա համաձայնագիր կկնքի:
«Արթուրոն գնալու ցանկություն հայտնեց, որպեսզի նոր մարտահրավեր փորձի: Այնպես, ինչպես Օգբոննան, Տևեսը և Պիռլոն: Նա հնգամյա պայմանագիր կստորագրի «Բավարիայի» հետ:
Գյոթսե՞ն: Նա մեզ հարմար է, բայց նա «Բավարիայի» ֆուտբոլիստ է: Մենք կոնկրետ բանակցություններ չենք վարել մյունհենցիների հետ, միայն հարցում ենք կատարել: Մենք «Բավարիայի» հետ լավ հարաբերությունների մեջ ենք»,- ցիտում է Մարոտտային Goal.com-ը:
Bild-ի տեղեկություններով՝ «Բավարիան» Վիդալի համար կվճարի 35 մլն եվրո:
«Յուվենթուսի» կազմում Վիդալը նվաճել է 4 Սկուդետտո և 1 Իտալիայի գավաթ: