Քոբուլեթիում 5 բալանի փոթորիկ է եղել. հայ զբոսաշրջիկներին դժվարությամբ են ափ դուրս բերել
Ուշադրության կենտրոնումԱջարիայի Քոբուլեթի սևծովյան առողջարանային քաղաքի լողափում փրկարարները երկու հայ զբոսաշրջիկի են դուրս բերել ջրից, որոնք հզոր ալիքների պատճառով չէին կարողանում դեպի ափ լողալ:
Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Այսօր՝ հուլիսի 20-ին, Սև ծովի ափամերձ շրջաններում 5 բալանի փոթորիկ է գրանցվել: Վրաց ՆԳՆ-ի տվյալներով` օրվա ընթացքում շուրջ 100 մարդու են փրկել:
Նշվում է, որ բոլոր մերձափնյա պահակակետերում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչև նշանակում է, որ ծովում լողալը կտրականապես արգելվում է: