Համերգի ժամանակ մահացել է Ֆրանսիացի երգչուհի Բարբարա Վելդենը
LifeՖրանսիացի երգչուհի և դաշնակահար Բարբարա Վելդենը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գուրդոն քաղաքի եկեղեցում համերգ տալու ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ 35-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռևս անհայտ է: Նախնական վարկածի համաձայն՝ կինը հոսանքի հարված է ստացել, ինչի հետևանքով տեղի է ունեցել սրտի կանգ: Նշվում է, որ ոստիկանությունը քննում է միջադեպի բոլոր հանգամանքները: