Գերմանիայի ԱԳՆ-ն չի ցանկանում Թուրքիայի հետ շարունակել ՄՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություները
HeaderԳերմանիայի ԱԳՆ-ում Թուրքիայի՝ Եվրամիության հետ մաքսային միության շուրջ բանակցությունները շարունակելու հնարավորություն չեն տեսնում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարող եմ բացահայտ ասել, որ չեմ կարող մաքսային միության ընդլայնման շուրջ բանակցություններ պատկերացնել, երբ այդ ընթացքում ԵՄ-ի քաղաքացիները Թուրքիայում անհիմն կալանքի են ենթարկվում»,- ասել է նա։
Երեքշաբթի Թուրքիայի դատարանը Amnesty International-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերի ու եւս հինգ իրավապաշտպանների կալանավորելու վճիռ է կայացրել։ Նրանց թվում է նաեւ գերմանացի Պետեր Շթոյդթները։