Արքայազն Ուիլյամը դավաճանում է կնոջը. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է.
Elle նորաձևության հանդեսի ռուսաստանյան հրատարակությունը ի մի է բերել բրիտանական մամուլի «մեղադրանքները»:
Վերջիններիս համաձայն Բրիտանիայի արքայազն Ուիլյամը իր կնոջը` Քեմբրիջի դքսուհի Քեթրինին դավաճանում է: Թագավորական սիրային եռանկյունու «երրորդ անկյունը» Ուիլիամի գործընկերուհին է, որը արտաքնապես նման է դքսուհի Քեթրինին:
Արքայազնի հետ կապի համար «կասկածվում է» 33-ամյա Ջեմմա Մալենը: Մալենն ու արքայազնը միասին աշխատում են սանիտարական ավիացիայի ասպարեզում: Արքայազնը այս` իր համար նոր ոլորտում հայտնվել էր վերջին երեխայի` Շառլոտ արքայադստեր ծննդից հետո:
Բրիտանական ԶԼՄ-ները արձանագրել են, որ Ուիլիամի կողքին Ջեմման իրեն շատ անկաշկանդ է պահում` շատ է ծիծաղում ու կատակներ անում: Պապարացիներն էլ ըստ այդմ սկսել են փնտրել «ավելին, քան զուտ ընկերություն»:




