Վրաստանի վարորդական իրավունքը հնարավոր է ճանաչում ստանա ԵՄ երկրներում
Header«Եվրամիության երկրներում մեր վարորդական իրավունքի ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները պիտի ակտիվացվեն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին՝ «Ամբասադորիալ 2017»-ի շրջանակներում լրագրողների հետ զրուցելիս: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: «Մենք ակտիվորեն ներգրավված ենք նաև միջազգային համագործակցության մեջ: Ներքին գործերի նախարարությունն այն հաստատությունների շարքում է, որը վերջին 3 տարվա ընթացքում ամենից շատ միջազգային հուշագրերն ու համաձայնագրերն ունի: Բավական ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ:
Հատկապես ուշադրություն ենք դարձնում Եվրամիությանը և կարող եմ ասել, որ հանցագործությունների մակարդակի նվազեցում է գրանցվել բոլոր այն երկրներում, որտեղ ուղարկել ենք ոստիկանության պարեկախմբեր»,- հայտարարել է Խուցիշվիլին: Վրաստանի ՆԳ փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ պաշտոնապես մեկնարկել է երկխոսություն մի քանի երկրի հետ և հիմա հարկավոր է այդ բանակցություններն առավել ակտիվացնել: «Կարծում ենք՝ վարորդական իրավունք ստանալու քննությունների բարդացումից հետո Եվրամիության երկրների հետ այս գործընթացը կդյուրացվի»,- ասել է Խուցիշվիլին՝ հավելելով, որ աշխատանքներ են ընթանում այս ուղղությամբ: