ԱՄՆ նախագահը որոշել է, թե ով է լինելու Ռուսաստանում նոր դեսպանը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու իր մտադրության մասին, գրում է The Guardian-ը:
Հանթսմանը նախկինում արդեն 2 անգամ նշանակվել է ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ջորջ Բուշ կրտսերի կառավարման շրջանում նա եղել է Սինգապուրում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը, իսկ Բարաք Օբամայի կառավարման ժամանակ դեսպան է եղել Չինաստանում: Ապա վերադարձել էր ԱՄՆ` նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով: 2005-2009-ին Յուտա նահանգի նահանգապետն է եղել:
Ըստ ընթացակարգի, այժմ Հանթսմանի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: Հանթսմանը փոխարինելու է Ջոն Թեֆֆթին, որը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ղեկավարում էր 2014-ից: Ավելի վաղ 67-ամյա Թեֆֆթը հայտնել էր, որ ծրագրում է աշնան սկզբին հեռանալ Մոսկվայից: