Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Քայլի Ջեների մոմե արձանը
LifeՀեռուստաաստղ Քայլի Ջեները շարունակում է նոր ձեռքբերումներ ունենալ։ Նա արդեն ոչ միայն դիմահարդարման պարագաների բրենդ ունի, այլև զբաղվում է հագուստի հավաքածուների ստեղծմամբ, ինչպես նաև սեփական ռեալիթի շոուն ունի։ Այժմ նա նոր ձեռքբերում ունի։
Լոս Անջելեսի Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է նրա մոմե արձանը։ 19-ամյա հեռուստաաստղը ներկա է եղել արձանի բացման արարողությանը։
Dailymail-ը գրում է, որ արձանի ստեղծման հիմք է դարձել Met Gala 2016-ին Քայլիի կերպարը։ Նշենք, որ Քիմի մոմե արձանը ևս այս թանգարանում է։


