Ամերիկացի զույգը բնակվում է նավում` Սան Ֆրանցիսկոյում տների թանկ գների պատճառով
LifeԱմերիկացիներ Միսա Ջիդինգը և Մայք Քրաֆթը, որոշելով միասին բնակվել, կանգնած էին երկու տարբերակի ընտրության առաջ` կես մլն դոլարով տուն գնել Սան Ֆրանցիսկոյի արվարձաններում կամ բնակվել ծովախորշում` նավի մեջ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, զույգը նախընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ Սան Ֆրանցիսկոն հայտնի որպես ամենաթանկարժեք բնակարանային համակարգ ունեցող ամերիկյան քաղաքը:
Տուն վարձելու կամ իրենց ողջ խնայողությունները տան վրա ծախսելու փոխարեն զույգը նախընտրել է բնակվել հենց նավում:
Սան Ֆրանցիսկոյի էլեկտրամատակարարման ընկերության մենեջեր աշխատող Մայքը միշտ ցանկացել է նավում ապրել: Նրանք 2005-ին սկսել են հարմար նավ փնտրել, մինչդեռ բոլորը այդ ժամանակ անշարժ գույք էին ձեռք բերում:
Այսօր նրանց նավը կահավորված է բոլոր անհրաժեշտ պարագաներով: Այն ժամանակին զույգը ձեռք է բերել 300 000 դոլարով: Իսկ այս տասը տարվա ընթացքում բնակարանների միջին արժեքը 840 000 դոլարից հասել է 1.5 մլն դոլարի: