Ախտանիշներ, որոնք վկայում են, որ օրգանիզմում սպիտակուցի պակաս կա
LifeՍպիտակուցը մարդու օրգանիզմի «վառելիքն» է. մեր մկանները, օրգաններն ու հյուսվածքները կազմված են սպիտակուցից: Սպիտակուցն օգնում է նաև նորմայի մեջ պահել գլյուկոզան և վերացնում է բակտերիաները:
Կան շատ ախտանշաններ, որոնք վկայում են, որ օրգանիզմում սպիտակուցի պակաս կա: Ահա դրանցից մի քանիսը`
Անհանգստություն և տրամադրության անկում
Սպիտակուցը ազդում է ուղեղի աշխատանքի վրա: Ամինաթթուների սինթեզի արդյունքում առաջանում են քիմիական նյութեր՝ դոֆամին և սերոտոնին, որոնցով էլ պայմանավորված է մարդու աշխուժությունը, հիշողության պայծառությունն ու երջանկության զգացողությունը:
Տրավմաներ
Սպիտակուցը նպաստում է, որպեսզի օրգանիզմը կալցիում ստանա, ինչն էլ իր հերթին ամրացնում է ոսկորները: Սպիակուցի պակասի դեպքում մկաններն ու ոսկորները ամուր չեն լինում, և մարդը հաճախ է տրավմաներ ստանում:
Բարձր խոլսետերին
Շատ ածխաջրեր և ճարպեր պարունակող սնունդ օգտագործելիս կարող է սպիտակուցի պակաս առաջանալ, ինչի հետևանքով օրգանիզմն անընդհատ քաղցրի կարիք է զգում: Որոշ դեպքերում սա կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի: