Նուրբ քծնանք. «Լրագրողները» Իլհամ Ալիեւին պարգեւ շնորհեցին
HeaderԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհել են Մամուլի խորհրդի պարգեւը «Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության գործում իր վճռական դիրքորոշման համար»։
Ինչպես հաղորդում է Azernews-ը, ակումբի նախագահ Աֆլատուն Ամաշեւը, հանձնելով պարգեւը, ընդգծել է «ազգային մամուլի զարգացման» փաստը, հավելել, թե գնահատում են Ալիեւի դերը։
Նշենք, որ Ադրբեջանում տասնյակ լրագրողներ հետապնդումների եւ բռնաճնշումների են ենթարկվում, կան քաղաքական ենթատեքստով կալանավորվածներ։
Աղբյուրը՝ NEWS.am