Կարմիր բողկը հայտնվել է լավագույն մթերքների ցանկում
Ուշադրության կենտրոնումԳիտնականներն ու դիետոլոգները խորհուրդ են տալիս հատկապես գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ներառել: Վերջինս իր օգտակար հատկությունների շնորհիվ լավագույն մթերքի կոչմանն է արժանացել:

Պարզվում է, որ բողկը վաղ ամռանը բավականին ցածր կալորիականություն է պարունակում` մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում:

Բողկը օգնում է հազի, արյան բարձր ճնշման և ցածր դիմադրողականության դեպքում: Իր մեջ պարունակող մանրաթելի շնորհիվ այն օգտակար է նաև շաքարախտով և ստամոքսաաղիքային խնդիրներով տառապող մարդկանց համար:
Անի Գևորգյան