Մթերք , որի միջոցով կարելի է ուժեղացնել սեռական հակումը
Ուշադրության կենտրոնումԼոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ շոկոլադը ուժեղացնում է սեռական հակումը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, բրիտանացի գիտաշխատողների կատարած ուսումնասիրությանը մասնակցել են ինտիմ կյանքի հետ կապված խնդիրներ ունեցող 5 ամուսնական զույգ:

Գիտնականներն ամուսիններին հորդորել են հաճախակի շոկոլադ օգտագործել: Արդյունքում հաստատել է, որ շոկոլադը դրական ազդեցություն է ունենում զուգընկերների սեռական կյանքի վրա` ուժեղացնելով սեռական հակումը :

Մասնագետները հայտնել են, որ շոկոլադը հզոր գրգռող միջոց է, որը կարող է ուժեղացնել սեռական հակումը: Սրա պատճառը շոկոլադի բաղադրության մեջ մտնող պեպտիդներն են, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունը և ազդում են ինտիմ ցանկությունների վրա: Գիտնականները այժմ համոզված հայտարարություններ են անում, քանի որ ուսումնասիրությանը չափազանց քիչ մարդ է մասնակցել և արդյունքը կասկածի ենթակա չէ:
Անի Գևորգյան