Ադրբեջանում կրկին լրտեսական ցանց են «բացահայտել»
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է, որ լրտեսական ցանց է բացահայտել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ լրտեսական ցանցը փորձել է պարզել բանակի եւ երկրի իրավապահ մարմինների գործողությունների ծրագրերը։
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Մուխթար Յագուբովը, որը փորձել է կրիչով դուրս տանել լրտեսական ճանապարհով ստացված տեղեկատվական տվյալները։ Բացահայտվել է նաեւ լրտեսական ցանցը։
Նշվում է, որ գլխավոր նպատակն անվտանգության մարմիններում ներգրավվելն էր։
Լրտեսական ցանցը, իբր, փորձել է իրավապահ եւ անվտանգության մարմինների, ինչպես նաեւ երկրի զինված ուժերի ծրագրերի մասին տեղեկություն «հայթայթել»։