2 տանկի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած լուրն իրականությանը չի համապատասխանում
ՀասարակությունԱդրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունը տարածված տեղեկությունը հորդորում է ընդունել որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք: