Ֆրանսիայի Գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել Մակրոնի հետ վեճի ֆոնին
ՄիջազգայինՖրանսիայի բանակի Գլխավոր շտաբի պետ Պիեռ դե Վիլյեն հրաժարական է տվել, հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է, որ ԳՇ պետը նման որոշում է ընդունել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ վեճի ֆոնին, որը ծագել է պաշտպանական ոլորտի բյուջեի կրճատման պատճառով:
Ավելի վաղ նրա լիազորությունները երկարացվել էին մինչեւ 2018 թվականի հուլիս: