Ֆիլիպիններում գրոհայինների նախագահի թիկնազորի վրա են հարձակվել
ՄիջազգայինՖիլիպինների հարավային Կոտաբատո նահանգում նախագահի թիկնազորի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով 7 մարդ է տուժել, հայտնում է Gazeta-ն:
Ֆիլիպինցի գեներալ Գիլբերտ Գապայի խոսքով՝ զոհվածների մասին տեղեկություններ չկան:
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի ժամանակ նախագահի թիկնազորի աշխատակիցները եղել են Արականոմ եւ Դավաո քաղաքների միջեւ ընկած տարածքում: Նշվում է, որ գրոհայինները նրանց «ծուղակն» են գցել:
Նրանք մեկնում էին Կագայան դե Օրո երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նախատեսվող այցից առաջ անվտանգության ստուգում կատարելու համար: