Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Տարադրամի փոխարժեքն այսօր Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ


Չհղիանալու 14 մեթոդ, կամ կյանքն առանց աբորտի

Life

Տեղին է մի քանի փաստ նշել աբորտի մասին.

Ըստ վիճակագրության՝ ամեն 5-րդ կնոջ մոտ աբորտը հանգեցնում է անպտղության: Նույնիսկ եթե աբորտը ոչ շատ վտանգավոր (այսինքն՝ ոչ գործիքային) մեթոդով է արվում, հնարավոր չէ բացառել հորմոնալ մեծ վնասը: Իսկ գործիքայինի դեպքում հնարավոր է արգանդի պերֆորացիա (թափածակում): Երբեմն արնահոսությունն այնքան ուժգին է, որ անհնար է վնասվածքը վերացնել, ու ստիպված արգանդն է հեռացվում:

Հաճախակի աբորտները էստրոգեն-կախյալ ուռուցքների պատճառ են (արգանդի միոմա, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլն) մինչեւ 40-45 տ. կանանց մոտ:

Առաջին պտղի աբորտն էլ ավելի վտանգավոր է: Օրգանիզմում առաջին անգամ կարեւոր հորմոնալ վերադասավորություն է կատարվում, որը շատ կտրուկ ընդհատվում է, եւ կարող են հորմոնալ շատ լուրջ, դժվար բուժվող հիվանդություններ առաջանալ: Բացի այդ, առաջին հղիության ժամանակ արգանդը պարուրող լորձաթաղանթը շատ բարակ է, աբորտի դեպքում այն հեշտ է վնասել, ինչի պատճառով անհնար է երկրորդ հղիությունը: Եվ սա դեռ ամենը չէ:

Հարց՝ ինչու՞ հասնել աբորտի, եթե բժշկագիտությունը հղիությունից պաշտպանվելու ահռելի մեծ հնարավորություններ է տալիս մեզ: Պարզապես պետք է սեքսի ու հաճույքի ալիքներում չանջատել ուղեղն ու բարձր պահել սեփական օրգանիզմի նկատմամբ հարգանքը: Նախապես ընտրել ու հետեւողականորեն կիրառել որեւէ մեթոդ, ցանկալի է՝ գինեկոլոգի հետ քննարկելուց հետո. ահա սա է միակ ընդունելի ճանապարհը:

Ի դեպ, իգական սեռի 500 օգտատեր-ընկերներիս շրջանում հարցում անցկացրի հետեւյալ ձեւակերպմամբ. «Կարո՞ղ եք առանց «գուգլելու» նշել, թե որն է հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ մեթոդը»: Առաջին հորիզոնականում բացարձակ առաջատար էր պահպանակը: Երկրորդ տեղում՝ ներարգանդային պարույրն ու հաբերը: Երրորդ՝ ամենահաճախ հնչող կեսկատակ, բայց շատ հայեցի պատասխանը «սեքսով չզբաղվել»-ն էր:

Չհղիանալու 14 մեթոդ.

1.Ընդհատված սեռական ակտ. արդյունավետությունը՝ 80-85%

Այս մեթոդի ճիշտ տեխնիկան հետեւյալն է. տղամարդը պետք է իր սեռանդամը կնոջ հեշտոցից հանի սերմնաժայթքումից անմիջապես առաջ: Սերմնաժայթքումը պետք է տեղի ունենա որտեղ ասես, բացի հեշտոցից: Այս մեթոդն, ինչ խոսք, հարմար է. չի նվազեցնում սեռօրգանների զգայունությունը, ֆինանսական ծախսեր չի պահանջում: Բայց այն բավական անհուսալի է: Սեքսի ընթացքում տղամարդու մոտ քսուքատիպ (նախասերմնային) հեղուկ է արտադրվում, որը պարունակում է 10-20 միլիոն սպերմատոզոիդ: Իսկ դա ավելի քան բավարար է հղիանալու համար: Եթե նույնիսկ վստահ եք ձեր տղամարդու կողմից սերմնաժայթքման կառավարման վրա, ապա քսուքատիպ հեղուկի արտադրությունն անկառավարելի է: Սա՝ հաստատ:

Սրան ավելացնենք նաեւ հոգեբանական վնասակարությունը, քանի որ ընդհատված սեքսը բնական երեւույթ չէ: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ այս մեթոդի տեւական կիրառումը կարող է սեքսուալ սառնություն առաջացնել կնոջ մոտ, էրեկտիլ խնդիրներ՝ տղամարդու մոտ, եւ սեքսուալ ցանկության նվազում՝ երկուսի մոտ:

Ի վերջո, այս մեթոդը խիստ անցանկալի է պատահական սեքսի դեպքում, քանզի չի պաշտպանում սեռավարակներից:

2. Օրացույցային կամ «ապահով օրերի» մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%

Այս մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ կինն ունակ է հղիանալու միայն ձվազատումից հետո մի քանի օրվա ընթացքում (օվուլյացիա): Տեսականորեն օվուլյացիան տեղի է ունենում մենստրուալ ցիկլի 11-15-րդ օրերին: Հենց այս օրերն են հղիանալու համար առավել բարենպաստ համարվում, իսկ այլ օրերին կինը չի կարող հղիանալ: Բայց սա միայն տեսությունն է: Իրականում հստակ 28-օրանոց մենստրուալ ցիկլ՝ իր հստակ օվուլյացիայով, հանդիպում է կանանց միայն 30%-ի մոտ: Հաշվի առնենք նաեւ, որ սպերմատոզոիդը հեշտոցում կարող է կենսունակ մնալ մինչեւ 9 օր: Եթե օվուլյացիան լինի հենց այդ օրերին, բեղմնավորում կարող է գրանցվել: Մեթոդի 80-90% արդյունավետությունն ապահովվում է միայն մշտական օվուլյացիոն օրացույց պահելու դեպքում, որն, ինչ խոսք, շատ աշխատատար է:

3. Բազալ ջերմության չափման մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%

Մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ օվուլյացիայից առաջ բազալ ջերմությունը ցածր մակարդակի վրա է էստրոգեն հորմոնի ազդեցության տակ, իսկ օվուլյացիայից հետո պրոգեստերոն հորմոնը բարձրացնում է ջերմությունը: Ջերմաստիճանի աճը նշանակում է, որ օվուլյացիան կայացել է: Միայն թե բազալ ջերմությունը չափելու կանոններ կան.

-ջերմությունը չափել պետք է ամեն առավոտ՝ միեւնույն ժամին, առանց անկողնուց վեր կենալու,

-ջերմությունը պետք է չափել ողջ ցիկլի ընթացքում,

-չափելու տեւողությունը միշտ նույնը պետք է լինի, օրինակ՝ 5 րոպե,

-ողջ ցիկլի ընթացքում պետք է օգտագործել միեւնույն ջերմաչափը:

Երկու փուլերի ջերմաստիճանների տարբերությունը պետք է նվազագույնը 0,4-0,5 աստիճան լինի: Այս մեթոդն ավելի արդյունավետ է նախորդի հետ զուգակցման դեպքում: Ու կրկին՝ շատ աշխատատար:

4.Հեշտոցի ներլվացում. արդյունավետությունը՝ 10-15%

Ըստ այս մեթոդի՝ փորձ է արվում արդեն իսկ հեշտոցում գտնվող սպերմատոզոիդները սպանել տարբեր քիմիական նյութերով: Իրականում դրանք չեն կարող պաշտպանել հղիությունից, քանի որ սպերմատոզոիդներն աննախադեպ արագաշարժ են, չափազանց շատ են եւ կարողանում են թաքնվել արգանդի վզիկի լորձաթաղանթի ծալքերում՝ անհասանելի դառնալով քիմիական նյութերի համար: Այս անհուսալիությանն ավելանում է նաեւ հեշտոցի վրա այդ նյութերի բացասական ազդեցությունը՝ միկրոֆլորայի բալանսի խախտում, սնկային հիվանդություններ եւ այլն: Եզրակացությունները, կարծում եմ, պարզ են:

5.Պահպանակ. արդյունավետությունը՝ 90-95%

Պահպանակի օգտագործումը մեխանիկորեն խոչընդոտում է սերմնանյութի ներթափանցումը հեշտոց: Այս մեթոդն արդյունավետ չէ միայն պահպանակի վնասվելու դեպքում: Ընդ որում, այդ վնասվածքը կարող է այնքան փոքր լինել, որ բառացիորեն աննկատ մնա: Վնասվելու ռիսկը փոքրացնելու համար պետք է կանոններին հետեւել.

-չի կարելի ոլորել-բացել պահպանակը մինչեւ սեռօրգանին հագցնելը,

-չի կարելի որեւէ կերպ ստուգել դրա ամբողջականությունը, օրինակ՝ մեջը ջուր լցնելով կամ այն փչելով, քանզի դա մեծացնում է վնասվելու հավանականությունը,

-չի կարելի պահպանակի հետ յուղային հիմքով քսուքներ օգտագործել, քանզի դրանք նվազեցնում են լատեքսի ամրությունը,

-անհրաժեշտ է հստակ հետեւել պահպանակի օգտագործման ցուցումներին:

Եվ ամենակարեւորը՝ պետք է ստուգել պահպանման ժամկետը:

6. Հեշտոցային թաղանթ. արդյունավետությունը՝ 90-95%

Սա պահպանակի իգական տարբերակն է: Այն նույնպես լատեքսային է: Օգտագործումից առաջ պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ արդյունավետությունն ուղղակիորեն կախված է հեշտոցին ու արգանդի վզիկին համապատասխան ընտրված ճիշտ չափսից: Թաղանթը պահպանակի պես մեխանիկական խոչընդոտ է սպերմատոզոիդների համար, բայց չի պաշտպանում սեռավարակներից: Թերություններից է նաեւ տեղադրման բարդությունը:

7. Ներարգանդային պարույր. արդյունավետությունը՝ 90-92%

Մեթոդը հետեւյալն է. պարույրի ոտիկը պարունակում է պղինձ, որն արգանդում ստեղծում է միջավայր, որտեղ սպերմատոզոիդն ու ձվաբջիջը չեն կարող գոյատեւել: Նշենք դրական կողմերը.

-պարույրը սկսում է գործել տեղադրելուց անմիջապես հետո, չի պահանջում պաշտպանության լրացուցիչ մեթոդներ,

-այն ենթադրում է երկարաժամկետ կիրառում՝ մինչեւ 6 տարի,

-բեղմնավորման հնարավորությունը վերականգնվում է պարույրը հեռացնելուց անմիջապես հետո:

Բացասական կողմերն ավելի շատ են.

-արգանդում օտար մարմնի առկայությունը բաց դարպաս է վարակների համար,

-այս մեթոդի դեպքում անհրաժեշտ են պարբերաբար(նվազագույնը կես տարին մեկ) ստուգումներ գինեկոլոգի մոտ,

-պարույրի առկայությունը կարող է ավելի առատ դարձնել մենստրուալ արտադրությունը ու ցավոտ դարձնել ցիկլը,

-չի պաշտպանում սեռավարակներից,

-ցանկալի չէ չծննդաբերած կանանց համար,

-կան հակացուցումներ, օրինակ՝ կամայական սեռական ինֆեկցիայի առկայությունը,

-բարձր է արտարգանդային հղիության հավանականությունը պարույրը հեռացնելուց հետո:

8. Հորմոնալ ներարգանդային պարույր. արդյունավետությունը՝ 90-97%

Սա նախորդից տարբերվում է լեւոնորգեստրել հորմոնի պարունակությամբ, որը բարձրացնում է արդյունավետությունը՝ համեմատած սովորական պարույրի հետ: Բացասական ու դրական կողմերը նույնն են: Միայն թե հորմոնալ պարույրի հեռացումից հետո հղիանալու ունակությունը վերականգնվում է ոչ թե անմիջապես, այլ կեսից մեկ տարվա ընթացքում:

9. Հորմոնալ հաբեր (օրալ հակաբեղմնավորիչներ). արդյունավետությունը՝ 96,5-97%

Այս մեթոդը բավական երիտասարդ է, բայց հեղափոխական նշանակություն ունի հղիությունից պաշտպանվելու խնդրում: Մեթոդի էությունը օվուլյացիայի կանխարգելումն է, այսինքն հաբերը թույլ չեն տալիս ձվաբջջին դուրս գալ ձվարանից: Իսկ եթե սպերմատոզոիդների տեսադաշտում չկա ձվաբջիջ, ուրեմն չկա նաեւ բեղմնավորում: Ճիշտ ընտրության դեպքում հորմոնալ հաբերի արդյունավետությունը մոտենում է 100%-ի՝ իհարկե, չպաշտպանելով սեռավարակներից: Չմոռանանք հիմնական կանոնները.

-օրալ հակաբեղմնավորիչ հաբերն ընտրել է պետք գինեկոլոգի խորհրդատվությամբ,

-հաբերը պետք է ընդունել հստակ ըստ ցուցումների, միշտ օրվա միեւնույն ժամին,

-առաջին ամսում ընթանում է հաբերի նկատմամբ ադապտացիան, եւ հակաբեղմնավորումը լիարժեք չէ, հետեւաբար, լրացուցիչ պաշտպանություն է պետք,

-որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ ցավազրկողներ, հակաբիոտիկներ, կարող են նվազեցնել հորմոնալ հաբերի արդյունավետությունը, կրկին լրացուցիչ պաշտպանություն է պետք:

10. Հորմոնալ ներարկումներ. արդյունավետությունը՝ 96,5-97%

Մեթոդը հետեւյալ կերպ է կիրառվում. օրգանիզմ է ներարկվում լեւոնորգեստրել հորմոնը, որը պահպանվում է արյան մեջ 2-3 ամիս շարունակ՝ խոչընդոտելով հղիությանը: Առաջին ներարկումից հետո 20-30 օր ազդեցությունը լիակատար չէ, լրացուցիչ պաշտպանություն է պետք: Բացասական կողմն այն է, որ ներարկումները խաթարում են ձվարանների ֆունկցիոնալությունը, ցուցված են միայն ծննդաբերած կանանց: Մեթոդն ընտրելիս պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

11. Հորմոնալ իմպլանտներ. արդյունավետությունը՝ 99-99,8%

Սա որոշակիորեն նման է ներարկումներին: Օրգանիզմ է ներմուծվում իմպլանտային պարկուճը, որն արյան մեջ ապահովում է հակաբեղմնավորիչ հորմոնի առկայությունը 5 տարի շարունակ: Ցուցված է միայն ծննդաբերած կանանց, քանզի ձվարանների վրա խաթարիչ ազդեցությունը բավականին ինտենսիվ է: Որոշ երիտասարդ աղջիկների մոտ բեղունությունը կարող է չվերականգնվել: Իմպլանտը տեղադրվում է մաշկի տակ՝ ուսի, ազդրի ներսի կամ որովայնի ստորին հատվածի շրջանում՝ ըստ ցանկության:

12. Հակաբեղմնավորիչ հորմոնալ սպեղանի Evra. արդյունավետությունը 99,4%

Սա էլ ավելի երկարաժամկետ մեթոդ է: Սպեղանին (пластырь) փակցվում է մաշկին, ուղիղ շաբաթը մեկ այն պետք է փոխել: Այս մեթոդը նույնպես արյան մեջ հակաբեղմնավորիչ հորմոնի անհրաժեշտ չափաբաժին է ապահովում՝ կանխարգելելով օվուլյացիան: Սպեղանին օգտագործման համար շատ հարմար է. այն ամուր փակցվում է հետույքի, որովայնի, թիակի կամ ուսի մաշկին, չի պոկվում ջրից, չի վնասվում արեւի շողերից: Սակայն այն ունի մի շարք հակացուցումներ, որոնք պետք է քննարկել գինեկոլոգի հետ:

13. Բժշկական ստերիլիզացիա. արդյունավետությունը՝ 99,8-99,9%

Սա հակաբեղմնավորման ծայրահեղ մեթոդ է, թույլատրելի միայն այն կանանց, ովքեր 100%-ով վստահ են, որ էլ երբեք չեն ուզում երեխա ունենալ: Ըստ մեթոդի՝ հատվում են արգանդի երկու փողերը, որն անհնար է դարձնում ձվաբջջի ու սպերմատոզոիդի հանդիպումը: Այս գործողությունից հետո բեղմնավորման ֆունկցիան անհնար է վերականգնել: Ստերիլիզացիայի մի քանի տարբերակ կա.

-սովորական վիրաբուժական վիրահատություն՝ որովայնի հատմամբ, հազվադեպ է կիրառվում, քանզի հետվիրահատական շրջանը երկարատեւ է,

-լապարոսկոպիկ վիրահատություն՝ առանց հատման, որովայնի դիմային հատվածում արված անցքի ու օպտիկական սարքերի միջոցով, սա շատ ավելի անվնաս է,

-կուլդոսկոպիկ վիրահատություն՝ հեշտոցի հետին պատին արվող անցքի միջոցով, որը շատ առաջադեմ մեթոդ է, բարդությունները՝ նվազագույն, սպիեր առհասարակ չեն մնում:

Ստերիլիզացիայից կարող են օգտվել նաեւ տղամարդիկ: Տեղային անզգայացման տակ վիրահատական միջամտությամբ կապվում են սերմնատար անոթները, ինչի արդյունքում սպերմատոզոիդները ամորձիներից չեն կարողանում դուրս գալ:

14. Հրատապ հակաբեղմնավորում սեռական ակտից հետո. արդյունավետությունն ապահովվում է միայն կանոնավոր մենստրուալ ցիկլի դեպքում

Սա կոչվում է նաեւ հետկոիտալ կամ վթարային հակաբեղմնավորում: Կիրառվում է սեռական ակտից անմիջապես հետո՝ 1-3 օրվա ընթացքում: Այս մեթոդով դանդաղեցվում է օվուլյացիան, խախտվում է ձվազատման ընթացքը եւ(կամ) փոփոխվում արգանդի լորձաթաղանթի կառուցվածքը: Ամենատարածված ու ապահով տարբերակը ներկայում այնպիսի պրեպարատի մեկանգամյա ընդունումն է, որը 1,5 մգ լեւոնորգեստրել է պարունակում: Այս մեթոդին կարելի է դիմել անպաշտպան սեռական ակտի (այդ թվում՝ բռնաբարության), պահպանակի վնասվելու, հորմոնալ հաբերի ընդունումը բաց թողնելու, ներարգանդային պարույրի դուրս ընկնելու եւ այլ պատահական իրավիճակների դեպքում, որոնք կարող են անցանկալի հղիության բերել: Պետք է հիշել, որ այս մեթոդը կանխարգելում է բեղմնավորումը, չի կարող ազդել արդեն հաստատված հղիության վրա եւ ոչ թե պլանային, այլ հրատապ մեթոդ է: Հաճախակի կիրառման դեպքում կարող է մենստրուալ ցիկլի խանգարման բերել:

Այսքանից կամայական մեկն ընտրելու իրավունքը ձերն է: Սրանցից յուրաքանչյուրն էլ աբորտից շատ ավելի լավ ելք է: Զբաղվե՛ք սեքսով, եղե՛ք տեղեկացված:

Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի
Ամենադիտված