Երեխաները պետք է սնվեն ձեռքերով. հետազոտություն
LifeThe Daily Mail-ը ծնողներին, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները նորմալ քաշ ունենան, խորհուրդ է տալիս ստիպել նրանց սնվել ձեռքերով: Երեխաներին պետք է նաև ընտրության ազատություն տրվի, և նրանք պետք է ընտրեն օգտակար մթերքներ:

Մասնագետները այս եզրակացությանն են հանգել են 92 կամավոր երեխայի հետազոտությունից հետո: Նրանց երկար ժամանակ թույլատրվել է սնունդն ուտել ձեռքերով, իսկ 63 երեխաներից բաղկացած մյուս խումբը օգտագվել է սպասքից: Բացի այդ, մասնագետները հետևել են, թե առաջարկված 151 տեսակի մթերքներից որոնց են երեխաներն աառավել նախապատվություն տվել: Արդյունքը ցույց է տվել որ, տարբեր խմբերի երեխաների ճաշակներն այդքան էլ չեն տարբերվում, սակայն երեխաները, ովքեր ձեռքով են սնվել, ավելի քիչ են տառապել ճարպակալումից:

Գիտնականների կարծիքով այլևս կրծքով չսնվող երեխաներն այդ ձևով սովորում են կարգավորել սննդի օգտագործումը և չհավաքել ավոլորդ կիլոգրամներ:
Անի Գևորգյան