Ամուսինը համակարգչով գործ էր անում, երբ հանկարծ կողքի սենյակից լսեց կնոջ ցածր ձայնը. «Ոչ, ոչ, սիրելիս , այսօր չեմ կարող , ամուսինս տանն է
LifeԱմուսինը ինչպես միշտ համակարգչով գործ էր անում, երբ հանկարծ կողքի սենյակից լսեց կնոջ ցածր ձայնը.
– Ոչ, ոչ, սիրելիս, այսօր չեմ կարող, ամուսինս տանն է, արի վաղը հանդիպենք: Միանգամից վազելով սենյակ, ամուսինը ասաց.
– Դու հեռախոսո՞վ էիր խոսում:
– Ո՛չ: Ես կանացի ամսագիր էի կարդում: Այստեղ մի հետաքրքիր հոդված կար, որում գրված էր 50 արտահայտություններ, որոնք պարտադիր պետք է բարձրաձայն ասել տանը: Օրինակ՝ «Սիրելիս, խնդրում եմ աղբը տար թափելու», «Սիրելիս, ինձ ջուր կտա՞ս» և այլն: Եվ այստեղ գրված է, որ զբաղված ամուսինը կլսի այս 50 արտահայտություններից միայն 51-րդը: Եվ փաստորեն չէին ստում…