Հայաստանը մեզ համար ռազմավարական և հուսալի գործընկեր է. Վյաչեսլավ Վոլոդին
HeaderՌուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Հայաստանը մեզ համար ռազմավարական և հուսալի գործընկեր է», - նշել է Վյաչեսլավ Վոլոդինը:
ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն և կխորանան:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է. «Այս տարին հայ-ռուսական դարավոր հարաբերություններում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը