Ֆրանսահայ Գևորգ Կեպենեկյանը ընտրվել է Լիոնի քաղաքապետ
HeaderՔիչ առաջ հայազգի Գևորգ Կեպենեկյանն ընտրվել է Ֆրանսիայի՝ իր մեծությամբ թվով 3-րդ, Լիոն քաղաքի քաղաքապետ, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է ֆրանսհայ համայնքի ներկայացուցիչ Արման Ավագյանից։
Նա այդ պաշտոնում կփոխարինի Ֆրանսիայի ներկայիս ներքին գործնախարար Ժերար Կոլոմբին։
«Սա աննախադեպ պատմական իրադարձություն է ֆրանսահայերի կյանքում», - ասում է Ավագյանը։