Մոտ 20 հազար քաղաքացի հարգանքի տուրք է մատուցել ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից սպանված ոստիկանների հիշատակին
Հասարակություն2017 թվականի հուլիսի 17-ին լրացավ «Սասնա ծռեր» զինված խմբավորման արյունալի գործողությունների 1 տարին: Նույն օրը Խորենացի փողոցում բացվեց զինված խմբավորման կողմից սպանված ոստիկանների` գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշակոթողը:
Վաղ առավոտից մինչև ուշ երեկո շուրջ 20 հազար քաղաքացիներ, ոստիկանության համակարգի աշխատակիցներ այցելեցին Խորենացի փողոց՝ ծաղիկներ խոնարհելու զոհերի հիշատակին, դատապարտելու զինված խմբավորման գործողությունները: