Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 31-ի. հրապարակվել է ահաբեկչության պահի տեսագրությունը (տեսանյութ)
TVTert.am-ը գրում է .
Թուրքիայի Սուրուչ բնակավայրում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի։ Վիրավորվել է 103 մարդ։
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, դեպքի վերաբերյալ նաև նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Պայթյունը տեղի է ունեցել Սոցիալիստ երիտասարդների միությունների ֆեդերացիայի կազմակերպած հավաքի ընթացքում, որին մոտ 200 երիտասարդ է մասնակցել։ Նրանք հանդես են եկել մամուլի հայտարարությամբ, ինչի ընթացքում էլ որոտացել է պայթյունը։ Զոհերը հիմնականում սոցիալիստ երիտասարդներ են։
Համացանցում արդեն տարածվել է պայթյունի տեսագրությունը։ Ահաբեկիչը եղել է ցուցարարների շարքերում, իսկ պայթուցիկը, հավանաբար, եղել է նրա ուսապարկում։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ ահաբեկչություն իրականացնողը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր 18-ամյա աղջիկ է եղել։