Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Դեդն ասել է , որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել. Որդու ցուցմունքը հոր դեմ

Հասարակություն

«Սասնա ծռեր» խմբում բացի Մանուկյաններից, հայր ու որդի են նաև Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանն ու Կարեն Հակոբյանը։ Դեդը արցախյան պատերազմի մասնակից է, Արցախի Աղավնո գյուղի գյուղապետն է եղել, ապրել Քաշաթաղում, պարբերաբար եղել նաև Երևանում։ Նրանք երկուսն էլ եղել են ՊՊԾ գունդը նախորդ տարի ամռանը գրաված «Սասնա ծռեր» խմբում։ Մարտիրոս Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն որդին՝ Կարեն Հակոբյանը, տվել է ցուցմունք և դրա մի մասը նաև՝ հոր դեմ ։

Նա, մասնավորապես, պատմել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայրը Քաշաթաղի բնակիչների հետ կամավոր մեկնել է առաջնագիծ: Ինքն էլ ցանկություն է ունեցել մեկնել սահման և գնացել է նախ Երկրապահ կամավորների միության՝ Երևանում գտնվող կենտրոնական գրասենյակ, գրանցվել։

Երբ ապրիլի 20-ից հետո հայրը վերադարձել է Երևան, հանդիպել են հայր ու որդի, Դեդը բարկացել է որդու վրա, թե ինչո՞ւ է գնացել և դիմել ԵԿՄ-ին՝ առաջնագիծ մեկնելու համար։

«Ասել է, որ ջոկատ են կազմել և անհրաժեշտության դեպքում ինքը կգնա նրանց հետ: Հայտնել է նաև, որ ջոկատի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն է, իսկ ջոկատի կազմում են ինքը, Պավլիկ Մանուկյանը և այլոք», - ցուցմունքում նշել է Կարեն Հակոբյանը: Բացի այդ, հայրը որդուն խնդրել է հայրենասեր ծանոթների հորդորի, որ միանան իրենց։

Հաջորդ անգամ Դեդի՝ Երևան այցի ժամանակ հայր ու որդի հանդիպել են «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հետնամասում և այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել են: «Խոսակցության ընթացքում ասել է, որ երկրում փոխելու բաներ կան և որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել, Սեֆիլյանին կալանավորելը որևէ նշանակություն չպետք է ունենա, շարունակելու են նրա կիսատ թողած գործը», - ցուցմունքում ասել է Կարենը:

Նրա ցուցմունքով, հայրը ներկայացրել է, որ Ժիրայրի կալանավորումից հետո Վարուժան Ավետիսյանը պետք է կառավարի հեղափոխություն կատարողների ջոկատը։ Ստեղված ջոկատներում ընդգրկված են բազմաթիվ մարդիկ, ազատամարտիկներ, որոնց թվում են նաև Պավլիկ Մանուկյանը, ՎարուԺան Ավետիսյանը և ուրիշներ:

Խոսակցության ընթացքում հայրն ասել է, որ հնարավոր է Կարենին նույնպես ընդգրկեն այդ ջոկատներում և հետաքրքրվել է, թե կան արդյոք հավատարիմ մարդիկ, ովքեր ցանկություն կունենան մասնակցել հեղափոխությանը, ինչին Կարենը դրական պատասխան է տվել:

2016-ի մայիսին հայրը չի մասնակցել նույնիսկ նրա մոր՝ իր տատիկի հուղարկավորությանը և հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ լուրջ գործեր ունի ու խնդրել, որ ինքը կազմակերպի արարողությունները։

Հոր և որդու հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 20-ին, ՊՊԾ գնդի գրավումից գրեթե մեկ ամիս առաջ, Դեդը որդուն ասել է, որ  «գործերն առաջ են գնում, ամեն ինչ նորմալ է և լավ է լինելու»: Նաև ասել է, որ ունեն ֆինանսավորողներ և դրսից օգնող ուժեր, սակայն մանրամասներ չի հայտնել: Դրանից հետո, արդեն ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ է հայրը զանգել Կարենին ու ժամադրել Մասիվում՝ հոր ընկերներից մեկի տանը։

Կարենն իրենց ծրագրերի մասին կիսվել է ընկերոջ հետ, ասել, որ երկրում հեղափոխություն են անելու ու ինքը միանալու է նրանց։ Ընկերը՝ Վահեն, որը նույնպես այս գործով մեղադրյալ է, թերահավատ է եղել, որ կհասնեն այդ նպատակին, սակայն համաձայնել է ինքը ևս միանալ խմբին ու այդպես երկու ընկերով գնացել են հոր ժամադրած վայրը՝ Մասիվ։ Այստեղ քննարկվել են անելիքները։

Կարենը պատմել է, որ այդ գիշեր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ նստել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեծ մեքենա, որտեղ եղել է մոտ տասը քաղաքացի՝ հատակին նստած, քանի որ մեքենայի մեջ նստատեղեր չեն եղել։ Մեքենայի մեջ նստածներից միայն մեկին է Կարենը ճանաչել, որը եղել է Գևորկ Իրիցյանը, որը նույնպես այս գործով մեղադրյալ է։

Մի քանի ժամ քաղաքում շրջելուց հետո ուշ գիշերին մեքենան կանգնել է Սևանի փողոցում և իջնելուց հետո տեսել է «ԿռԱԶ» մակնիշի մեքենան, որով մուտք են գործել ՊՊԾ գունդ։

«Դրսում հավաքված են եղել մեծ թվով անձինք, ովքեր պետք է մասնակցեին հեղափոխությանը», - ասել է Կարեն Հակոբյանը և նկատել, որ նրանցից հիշել է Պավլիկ Մանուկյանին, Հովհաննես Վարդանյանին: Ցուցմունքում Կարեն Հակոբյանը նաև նկատել է, որ պատահաբար դիպել է Գևորկ Իրիցյանի բռնած պարկին և զգացել, որ դրա մեջ զենքեր են լցված։ Դրանցից ավտոմեքենայում եղել են երկուսը, նշել է Կարենը։

Այնուհետև, Կարենի ցուցմունքով, անցել են գործի, լսել է ուժգին ձայներ, բղավոցներ, մեկը բացել է իրենց մեքենայի դուռը ու ասել՝ «հելե՛ք, շու՛տ արեք»: Նույն պահին մյուսների հետ վազքով դուրս են եկել մեքենայից և դրսում լսել է կրակոցների ձայներ: Այդ պահին Վահեի հետ գտնվել են ՊՊԾ գնդի դիմացի հատվածում:

Ասել է, որ լսել է բղավոցներ՝ «կանգնի՛, չե՛մ սպանելու»: Մեքենայից իջնելու պահին Կարենն ասել է, թե նկատել է, որ պարկերը դատարկ են, ինչից հասկացել է, որ մինչև իջնելը զենքերը մեքենայում բաժանվել են, սակայն մութ լինելու պատճառով չի տեսել բաժանման գործը։ Իրեն զենք չեն տվել:

Այնուհետև Կարենը ցուցմունքում ներկայացրել է, թե ով ինչ է արել. Պավլիկ Մանուկյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Լամբարյանը և հայրը՝ Մարտիրոս Հակոբյանը, կրել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ: Տեսել է նաև, որ «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան, գնդի դարպասներին հարվածելով, դրանք կոտրելով՝ կիսով չափ մտել է գնդի տարածք: Մի քանի րոպե հետո «ԿռԱԶ» մեքենայի և դարպասների արանքով Վահեի հետ մտել է ներս, որտեղ նկատել է թևից վիրավոր մի ոստիկանի:

Կարենի պատմելով՝ ոստիկանն ասել է՝ «... արա, էս ի՞նչ արիք, սկոռի կանչեք, թող գան, գոնե ինձ տանեն, լավ չեմ», ինչին Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, «...սպասի, բանակցություններ են ընթանում»: Հսկիչ անցագրային կետում արդեն, Կարենի պատմելով, կատարել է Մխիթար Ավետիսյանի հանձնարարությունը՝ պարանով կապել է այնտեղ գտնված ոստիկանների թևերը։ Որոշ ժամանակ անց կատարել է արդեն հոր հանձնարարությունը՝ արձակել է նրանց թևերը։

Պատմել է նաև, որ երբ վիրավոր ոստիկանի մոտ են գտնվել էդվարդ Գրիգորյանը և Արմեն Բիլյանը, ոստիկանը, նայելով Բիլյանի ուղղությամբ, հարցրել է. «Խի, ախպեր, ի՞նչ էի արել, որ կրակեցիր», Արմեն Բիլյանը պատասխանել է. «Քեզ ասի՝ կայնի՛, չե՛նք սպանելու, գոնե բախտդ բերելա, որ ձեռքից ես վիրավորվել», ապա ավելացրել է. «ձեռքից վիրավորվելով՝ դեռ ոչ ոք չի մեռել»:

Կարենն ասել է, որ իրեն ու իր ընկերոջը՝ Վահեին էլ են «Բռոնիժիլետ» տվել, որ հագնեն ու բացի այդ, տեսել է՝ ինչպես են Էդվարդ Գրիգորյանը, Թորոս Թորոսյանը, Վարդան Գերավետյանը և Արամ Հակոբյանը «պլաշ-պալատկային» նմանվող իրերով զենքեր բերել և դրել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ:

Զենքերը մեքենայում տեղավորելուց հետո, Կարենի ասելով, մոտեցել է Արմեն Բիլյանը և ասել՝ «ժողովո՛ւրդ, մեքենայից զենքերը վերցրե՛ք, խփե՛ք վրեքներդ և ինչքա՛ն կարաք, ջեբներդ պատրոն լցրե՛ք»: Այդ հրահանգից հետո ինքն ու Վահեն ատրճանակներ են վերցրել։

Կարեն Հակոբյանն ու իր ընկերը ՊՊԾ գնդում երկար չեն մնացել. Կարենը ցուցմունքում հիշում է նաև Օսիպյանի՝ պատանդ վերցնելու դրվագը ու էլ ոչ մի բան, քանի որ ինքն ու ընկերը որոշում են փախչել ՊՊԾ գնդից։ Երկար ուսումնասիրել են և նկատել, որ գնդի ավտոպարկի տանիքում կա բաց հատված ու հանելով իրենց հագի «բռոնեժիլետները», գետնին գցելով ինքնաձիգը՝ պարիսպն անցել են ու փախչել։

Կարենն ասել է նաև, որ իր մոտի ատրճանակները գցել է խոտածածկ տարածքում, իսկ ատրճանակի փամփուշտատուփերը դրել է ճանապարհին հանդիպած սեփական տներից մեկի մոտ, քարի արանքում:

Նկատենք, որ Կարեն Հակոբյանն այժմ ազատության մեջ է։ Նա անազատության մեջ է եղել միայն ձերբակալման օրերին ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել։


Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

 

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին
Ամենադիտված