Մոսկվայում փոթորիկի նախազգուշացում է տրվել
HeaderԵղանակային պայմանները Մոսկվայում կտրուկ վատացել են շաբաթ` տեղի ժամանակով 16:30-ի դրությամբ: Հղում անելով օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցչին՝ այս մասին գրում է Gazeta.ru-ն`
«Մինչև 21:00-ն Մոսկվայում հորդառատ անձրև և ուժեղ քամի է սպասվում` 15 մ/վ ուժգնացմամբ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ», - հայտնել են օդերևութաբանական կենտրոնից:
Օդերևութաբանների գնահատումներով գիշերային ժամերին տարածաշրջանում կարող են մինչև 8 մմ, իսկ կիրակի առավոտյան` ևս 4 մմ տեղումներ գրանցվել: