Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Տարադրամի փոխարժեքն այսօր Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ


Համացանցի աստղ դարձած զույգը . բացառիկ հարցազրույց

Life

Armenia24.info-ը գրում է . 

Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ։ Տեսանյութի հերոսները երկուսն էին՝ ԵՊԲՀ-ի շրջանավարտներ Տիգրանը և Լիլիթը։ Դիպլոմների հանձման հանդիսավոր արարողության ժամանակ Տիգրանը գնաց անկանխատեսելի քայլի. Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին՝ Լիլիթին։ Նրանք միասին են սովորել` առաջին կուրսից սկսած։ Այդ պատասխանատու քայլին գնալու համար միմյանց, կարելի է ասել, բավականին լավ են ճանաչում։ Հարկ է նշել, որ Տիգրանը բուհն ավարտել է կարմիր դիպլոմով, որին իսկապես արժանի էր։ Ով-ով, բայց տողերիս հեղինակը լավ գիտի այդ մասին։ Շատերին կհետաքրքրի, թե ինչից և ինչպես սկսվեց սիրո այս պատմությունը: Armenia24.info-ն ընթերցողին է ներկայացնում բացառիկ ու անկեղծ հարցազրույց զույգի հետ։

-Բարի երեկո, ապրես, Տիգրան ջան, հիացրիր, շնորհավորում եմ։
Տիգրան -Մերսի շատ, ընկեր Թոքմաջյան:
Լիլիթ –Տիկ, իրար հերթ տալու՞ ենք (ժպտում է)։


-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։ Նկատի ունեմ ձեր սիրո պատմությունը։


Տիգրան -Լիլ, ասա', թեյի ու աչքերիս պատմությունը (ժպտում է)։
-Սպասում եմ, արդեն հետաքրքիր է:
Տիգրան-Բայց էդ մի քիչ հանրային չի (ժպտում է)։ Երևի սկիզբ, որպես այդպիսին, չի էղել: Ամեն ինչ ժամանակի ընթացքում աստիճանաբար հասունացավ:

-Լիլիթ, դու ի՞նչ կասես:


Լիլիթ-Ես համակարծիք եմ։
Տիգրան -Արդեն հնազանդ ա:


-Տիգրան, ի՞նչը քեզ գրավեց Լիլիթի մեջ, կա՞ն որոշակի հատկանիշներ, որոնք կցանկանաս նշել։ Առաջին կուրսում, եթե չեմ սխալվում, ուսումնասիրում էիր։


Լիլիթ -Ես անհամբեր սպասում եմ պատասխանին։
Տիգրան-Իհարկե...անկեղծությունը, ազնվությունը, երբևէ սուտ չխոսելը (ինչ իրավիճակներում էլ որ լինենք)... սրանք էն գեղեցկագույն հատկանիշներն են, որոնք հազվադեպ են համադրվում:
Լիլիթ-Դու՞ք էլ եք նկատել։ Առաջարկում եմ` դուք էլ կարծիք արտահայտեք այս թեմայի շուրջ` որպես դասախոս ։
-Այո, նկատել եմ։


-Տիգրան, իսկ ե՞րբ զգացիր, որ խորքային զգացմունքներ ունես Լիլիթի նկատմամբ։


Տիգրան-Երևի դա էլ ժամանակի ընթացքում ստացվեց.... առանձին օր չի էղել, որ հասկանամ` հո'պ, սիրահարվել եմ. շատ սահուն պրոցես էր էլի` առանց վայրիվերումների:


-Ե՞վ, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր մինչ Լիլիթի համաձայնությունը ստանալը։


Տիգրան-Մազերս սպիտակեցին ։ Իրականում, բավականին երկար ժամանակ մերժվել եմ։ Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց։


-Լիլիթ, շա՞տ ես մտածել, ուսումնասիրել, ինքդ քեզ հետ քննարկել, մինչև սկսել ես հանդիպել Տիգրանի հետ։


Լիլիթ-Լուրջ, պատասխանատու ու ճակատագրական որոշում էր։ Տարիներ պահանջվեցին...


-Որքա՞ն ժամանակ է, ինչ միասին եք։


Լիլիթ- հաճախ տրվող այդ հարցին սովորաբար կատակով պատասխանում ենք` պուճուր ժամանակվանից։
Տիգրան-Էլի հստակ սկիզբ չի էղել... եկավ մի պահ, երևի երրորդ կուրսում էր, հասկացանք, որ առանց իրար շատ տխուր ա, գրեթե անհնար... էդպես էլ սկսվեց:


-Լիլիթ, նշի'ր, խնդրում եմ, Տիգրանի բնավորության երեք լավագույն գծերը։


Լիլիթ- Ծայրահեղ նպատակասլաց, խելացի, աշխատասեր ու համառ, ինչպես նաև հոգատար, պատասխանատու, հավատարիմ, կենսուրախ, բարի, անկեղծ ու անկաշառ։ Սա մեկ:
-էլ կա՞։
Լիլիթ-Շատ-շատ։
-Լավ։
Լիլիթ- Շարունակե՞մ։
-Իհարկե, խնդրեմ։
Տիգրան-Լի՞լ, դու սիրահարվա՞ծ ես: ։
Լիլիթ- Ավելացնեմ նաև ընկերասեր լինելու փաստը...ընդհանրապես, իր ներսում լիքը սեր կա ու ներողամտություն:

 


-Տիգրան, ի՞նչը կփոխեիր Լիլիթի մեջ (եթե իհարկե, նման բան կա)։


Լիլիթ- Օհօ, երկար ենք սպասելու, ընկեր Թոքմաջյան։
-Դե, մի փոքր սադրանքը չի խանգարի:
Տիգրան-Կուզեի` վերջ տար ուշացումներին , ավելի ինքնավստահ լիներ, հավատար իր ուժերին:


-Ի՞նչ հիշարժան դեպք կպատմեք, որը կհետաքրքրի ընթերցողին։


Լիլիթ- Օրերից մի օր` մեր երդման հանդիսավոր արարողության ժամանակ...մնացածը ընթերցողը գիտի:
Տիգրան-Հետաքրքիր դեպքեր շատ կան, բայց չգիտեմ, մեզանից բացի, ուրիշներին դա կհետաքրքրի՞, թե՞ ոչ։ Կար մի պահ, որ մտածում էի ֆակուլտետը փոխելու, ռազմական գնալու մասին։ Արդյունքում, էլ միասին չէինք սովորի, նույն խմբում չէինք լինի։ Ու երբ ամեն ինչ պատրաստ էր, դիմումս` գրված, որքան հիշում եմ, դիմումը ետ վերցնելու միակ պատճառը հենց Լիլիթն էր։


- Ե՞րբ առաջացավ դիպլոմների հանձնման արարողության ժամանակ նման առաջարկություն անելու գաղափարը:


Տիգրան- Մի քանի օր առաջ էի մտածել դրա մասին, բայց նախնական սցենարով դա պետք ա լիներ համալսարանի տարածքում, բայց ոչ հենց հանդիսավոր արարողության ժամանակ:


-Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին որոշումը փոխելուն։


Տիգրան- Նման ձևով առաջարկություն անելու գաղափարը առաջացավ հանպատրաստից, արարողությունը սկսվելուց րոպեներ առաջ։ Չգիտեմ։
-Սպոնտա՞ն։
Տիգրան-Բացարձակապես սպոնտան, ինչ-որ գժական ակնթարթում։


-Որևէ մեկը գիտե՞ր այդ մասին։


Տիգրան -Գիտեին ընկերներիցս մի քանիսը, ովքեր էլ օգնեցին, որ ամեն ինչ սահուն անցնի։


-Լիլիթը բացարձակապես անտեղյա՞կ էր։


Տիգրան-Լրիվ անտեղյակ։ Կարծում եմ, տեսանյութից դա պարզ երևում ա:


-Լիլիթ, կնկարագրե՞ս զգացողություններդ, երբ բարձրախոսով լսեցիր Տիգրանի ձայնը և առաջարկը։


Լիլիթ- Ռետրոսպեկտիվ հայացք նետելով ու մի փոքր ավելի սառը դատելով` նոր եմ հասկանում, որ մոտ ընկերներս բավականին անսովոր պահվածք ունեին...կարող էի և գլխի ընկնել։ Երբ բարձրախոսով իր ձայնը լսեցի, ինձ թվաց, թե լրիվ այլ բան է ասելու` կապված կարմիր դիպլոմի արժանացած մեր մյուս ընկերոջ հետ: Բայց, երբ անունս լսեցի, արդեն ամեն ինչ պարզ էր. չեմ հասկացել, թե ինչպես եմ քայլել դեպի նա…անգամ չէի նկատել, որ ծնկի է իջել...ոտքերս դողում էին, ավելին նկարագրել չեմ կարող…դեռ լրիվ ուշքի չեմ եկել:


-Տիգրան, բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը չկաշկանդե՞ց։


Տիգրան-Կաշկանդեց, իրականում, ես էլ շատ հուզված էի, բայց մյուս կողմից էլ ոգևորեց այն հանգամանքը, որ ներկա էին թե' բարձրաստիճան պաշտոնյաները, թե' բազմաթիվ անվանի բժիշկները, թե' մեր հարազատ ընկերներն ու ԵՊԲՀ-ի մեծ մասը, որոնցից այդ պահին մեծ աջակցություն էի սպասում, ու հուսախաբ չարեցին։


-Հարսանիքի հետ կապված պլաններ արդեն կա՞ն։


Տիգրան-Դեռ ոչ, փորձենք ուշքի գալ, հասկանանք, թե ինչ ենք արել ու ավանդական եղանակով կառուցենք մեր փոքրիկ ընտանիքը։


-Իսկ նոր անակնկալների սպասե՞նք:


Լիլիթ-Ես էլ իմանամ, որ գոնե մի փոքր պատրաստված լինեմ:
Տիգրան-Կարծում եմ, մենք արդեն ունեցանք մեր հիշարժան օրը, որը ողջ կյանքում չենք մոռանա։
-Շնորհակալություն անկեղծ զրույցի համար


Հ. Գ.
Վերջում, Տիգրանը ցանկացավ իր խորին շնորհակալությունը հայտնել բուհի ղեկավարությանը՝ երդման արարողությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հրապարակման պատրաստեց armenia24.info-ն։

Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի
Ամենադիտված