Որքան հաճախ է պետք գրկել սիրելիին. գիտնականներ
Ուշադրության կենտրոնումԿանայք հաճախ են օգտագործում այս արտահայտությունը` «սիրելիս, մենք պետք է խոսենք». Սակայն տղամարդիկ այն տանել չեն կարողանում, որը նաև լուրջ ազդեցություն է ունենում զույգերի հարաբերությունների վրա, քանի որ արաբերությունների պարզաբանումը տղամարդուն հեռացնում է կողակցից։

Այս արտահայտությունը լսելիս տղամարդիկ խուճապի են մատնվում, քանի որ կարծում են, որ ինչ որ բան է պատահել: Միսսուրիի համալսարանի գիտնականները կարծում են, որ զգացմունքների մասին խոսելը կանանց հանգստացնում է, սակայն տղամարդն այդ դեպքում ֆիզիկապես անհարմարություն է զգում։

Այդ դեպքում տղամարդկանց մոտ սթրեսային հորմոնի արտանետում է տեղի ունենում և մկաններում ակտիվանում է արյան հոսքը։ Գիտնականների կարծում են, որ այդ դեպքում անհրաժեշտ է կոնտակտի գնալ, որի համար ամենից օգտակարը տղամարդուն դիպչելն է։ Հոգեբան Պատրիսիա Լավը կարծում է, որ օրական նվազագույնը 6 անգամ պետք է գրկախառնվել սիրելի տղամարդու հետ, որն ուղղակի կհանգստացնի նրան։

Անի Գևորգյան