68-ամյա Ալլա Պուգաչովան առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել
Life68-ամյա Ալլա Պուգաչովան Յուրմալայում վայելում է հանգիստը 41-ամյա Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ: Մինչ ամուսինը կիսվում է ընտանեկան զբոսանքների վիդեներով, Պրիմադոննան որոշել է հրապարակել առանց դիմահարդարման լուսանկար:
Երգչուհին չի թաքցնում իր տարիքը, ուստի ցուցադրում է դեմքը առանց կոսմետիկայի:
«Ես կյանք եմ երգում. Ինձ երջանկությունը չեն ներում», — լուսանկարը մակագրել է երգչուհին: Նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել լուսանկարի մեկնաբանություններում:
Իսկ ահա Մաքսիմը իր էջում հրապարակել է երգչուհու լուսանկարները, որտեղ նա ջինսե շորտերով է:

