Ուշադրություն. առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն
ՀասարակությունՀուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն :
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով :