Հուրգադայում հարձակման ենթարկված հայերից մեկին վիրահատել են. նրա կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունՀուրգադայի առափնյա հյուրանոցներից մեկում հուլիսի 14–ին հարձակման հետեւանքով վնասվածք ստացած երկու հայ կանանցից մեկին երեկ գիշեր վիրահատել են, մյուսը թեթեւ քերծվածքներ է ստացել։ NEWS.am–ի այս տեղեկությունը հաստատել է նաև արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ թեթեւ վնասվածքներ ստացած քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, մոտ օրերս նրանք երկուսն էլ վերադառնալու են Երեւան։ «Sky» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կանայք իրենց ուղեւորները չեն եղել, Հուրգադա են մեկնել Թբիլիսիի չվերթով։
Թեեւ մեր հայրենակիցների կյանքին վտանգ չի սպառնում, ամեն ինչ բարեհաջող է անցել, սակայն նրանք խնդրել են, որ իրենց անունները չհրապարակեն։