Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
ՀասարակությունԱյսօր հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա:
Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները ջրանցքից դուս բերեցին դին, և այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում