Մթերքներ , որ ամեն օր պետք է ուտել
Ուշադրության կենտրոնումՄեր ամենօրյա սննդաբաժինը պետք է հագեցած լինի մեր առողջության համար անհրաժեշտ վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ մթերքներ: Առանձնացվում է երեք մթերք, որոնց ամենօրյա օգտագործումը չափազանց անհրաժեշտ է: Գազար Գազարը դրական է ազդում մարսողական համակարգի վրա :

Այն ակտիվացնում է աղիների գործունեությունը եւ կանխում փորկապությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախակի գազար ուտող մարդիկ թոքերի քաղցկեղով գրեթե չեն հիվանդանում: Խնձոր Խնձորը շատ օգտակար հատկություններ ունի` պարունակում է հակաօքսիդանտային ընդգծված հատկություններով նյութեր, որոնք նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների առաջացումը եւ պաշտպանում արտերիաները: Խնձորը նաև կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները:

Հունական ընկույզ Հունական ընկույզը մյուս տեսակների հետ համամետած` լավագույնն է, քանի որ այն պարունակում է ալֆա-լինոլաթթու, որը օրգանիզմը աշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից եւ բորբոքային պրոցեսներից: Հունական ընկույզը կարգավորում է արյան ճնշումը եւ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:

Անի Գևորգյան