Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցության հարցեր
HeaderԱյսօր՝ հուլիսի 14-ին, հնդկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջեւ։
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի` Երեւան կատարած այցելության ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Շրի Ակբարը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։