Ես օրերով խժռում էի ու ավելի գիրանում. Դիմահարդար Գոհար Ավետիսյանը հետևորդներին պատմել է իր գիրության մասին (ֆոտո)
LifeՄոսկվայում բնակվող դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինսթագրամի իր էջում հին լուսանկար է հրապարակել և գրել․
«Հուվար 2017․ Երբ ինձ թվում է, որ ես չեմ նիհարել, նայում եմ իմ հին լուսանկարները, և չեմ հավատում, որ ես եմ այդ լուսանկարներում։ Հավանաբար, այն ժամանակ ես չեմ ցանկացել ընդունել ինձ ու իմ խնդիրը։ Ես ամբողջ օրն ուտելիքը խժռում էի և օրեցօր ավելի գիրանում։
Երբ ինձ ասում էին, որ ես գիրացել եմ, ես գնում էի ու սկսում ավեի շատ ուտել։ Հավանաբար, այդ կերպ փորձում էի խեղդել վիրավորանքը։ Ուտելիքն ինձ հանգստացնում էր։
Մի խնդրանք ունեմ մարդկանց, մի վիրավորեք ուրիշներին իրենց թերություների պատճառով»։
