Երեկ լրացել է երգիչ Արամեի դստեր 40 օրականը. տեսեք, թե ինչ գեղեցիկ ու համեստ տեսքով է ներկայացել խնջույքին Սիլվա Հակոբյանը. ՖՈՏՈ
LifeԵրեկ՝ հուլիսի 13-ին, լրացել է երգիչ Արամեի և Աննայի դստեր՝ Աննա-Մարիայի 40 օրականը: Ամուսինները օրվա առթիվ խնջույք էին կազմակերպել երևանյան ժամանցի վայրերից մեկում, որին, բնականաբար, մասնակցել են նաև հայ հայտնիները: Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ ինստագրամի իր էջում կիսվել է երեկոյի՝ իր տպավորություններով և իր գեղեցիկ ու կանացի կերպարով. «Մեր գեղեցկուհի Աննա-Մարիան արդեն 40 օրական է »- այսպես է նկարը մեկնաբանել երգչուհին:
