Ուկրաինա-ԵՄ XIX գագաթնաժողովն ավարտվել է առանց փաստաթղթի ստորագրման
ՄիջազգայինՈւկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչները Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում չեն ստորագրել ասոցիացման համաձայնագիրը: Հաղորդում է DW-ն: Հուլիսի 12-ի երեկոյան քննարկում է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Եվրահանձնաժողովվի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և Եվրոպական Խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հանդիպման ժամանակ: Ուկրաինական կողմն առաջարկել է, որպեսզի համատեղ Ասոցիացման համաձայնագրի նախաբանում նախադասություն ներառվի, որտեղ նշվի, որ ԵՄ-ն «ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ձգտումները և ողջունում նրա եվրոպական ընտրությունը»: Սակայն ԵՄ-ի ներկայացուցիչները, մասնավորապես Նիդերլանդները, դեմ են արտահայտվել այդ նախադասության ներառմանը: Արդյունքում համաձայնագրի ստորագրում հետաձգվել է: